Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդ. «Սրանք հաշվիչներ են բերել եւ ուզում են վրաներս ծախել ու հետներս փայատեր մտնել»

Մարտ 02,2015 18:30

Այսօր մասնավոր տաքսիների վարորդները կրկին հավաքվել էին «Հանրապետության» հրապարակում` բողոքելու կառավարության սահմանած լիցենզիաների եւ հարկավճարների կարգի դեմ: Նրանք հրաժարվում են կատարել նոր կարգի պահանջները:

Վարորդներն Aravot.am-ին այսպես ներկայացրին իրենց դժգոհությունները. «Մեր բողոքը լիցենզիաների դեմ է, որը չենք ուզում, չենք կարողանում դրա տակից դուրս գալ: Լիցենզիան պահանջում է հաշվիչ եւ այլն եւ այլն: Մոտավորապես 70-80 հազար դրամ ու ամեն ամիսն էլ պիտի 12 հազար դրամ փող մուծենք: Հաշվիչ պիտի առնենք, որը 60 հազար դրամ է: Հազիվ աշխատում ենք ու եթե օրվա հացի փող դուրս է գալիս, ուրախ ենք լինում»:

Վարորդներից մեկն էլ, չցանկանալով ներկայանալ, ավելի անկեղծացավ. «Հիմա ավելին ասեմ ու ձայնագրիր: Սրանք հաշվիչ են բերել եւ ուզում են վրաներս ծախեն, ուզում են հետներս փայատեր մտնեն, հետո էլ հայտարարեն, թե այսքան աշխատատեղ ենք ստեղծել: Բայց որ պահանջում ենք մեր աշխատանքը թոշակի համար ստաժ հաշվեն. նման բան չկա, ապառիկ վերցնելու, բանկից օգտվելու համար թուղթ չենք կարող տանել: Ես բարձրագույն կրթություն ունեմ: Այսօր վերեւներում նստածները ինձանից գրագետ չեն: Հիմա, որ իրենց բախտը բերել է ու իրենք այնտեղ են նստած, իսկ ես, որ աշխատել եմ ու մի հիմար ղեկավարի պատճառով անգործ եմ մնացել ու հիմա տաքսի եմ քշում, ի՞նչ են ուզում ինձանից: Գողություն ե՞մ անում: Սպասարկում եմ մեկին, նա ինձ երկու կոպեկ փող է տալիս` տանում իմ երեխեքին եմ տալիս: Այն էլ` չեմ հասցնում, մի կերպ բանկերն եմ փակում», –  ասաց վարորդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031