Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության գեղեցիկ «ժեստը»՝ 70-ամյակը լրացած Լեւոն Տեր-Պետրոսյանին

Մարտ 02,2015 17:58

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

Կառավարությունն այդ նախագծով առաջարկում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ըստ կառավարության, որոշ  կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի հաշվարկման կարգ` ելնելով նրանց համար սահմանված աշխատավարձի չափից: Արդյունքում` այդ անձանց կենսաթոշակի չափն էականորեն բարձր է ՀՀ պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափից: Ուստի անհավասար պայմաններ են ստեղծվել, որը պետք է շտկել:

Առաջարկվում է նաեւ սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է ցմահ:

Ներկայիս գործող օրենքով, պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովվում է մինչեւ իր 70 տարին լրանալը:

Ուշագրավ է, որ ՀՀ նախկին նախագահներից այս փոփոխությունը վերաբերում է եւ առնչվում է այս պահին հատկապես առաջին նախագահին, քանի որ նա այս տարվա հունվարի 9-ին դարձել է 70 տարեկան եւ գործող օրենքով առաջնորդվելու դեպքում նա այլեւս չպետք է ապահովվեր կահավորված գրասենյակով:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված իշխանության այդ «ժեստը» առաջին նախագահի նկատմամբ:

Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ իսկապես, առաջին նախագահի 70-ամյակը լրանալը առիթ էր՝ վերանայելու այդ օրենքը. «Առաջին նախագահը սիմվոլ է՝ անկախ նրանից, թե ով է եղել առաջին նախագահը: Ընդհանուր առմամբ, դա ապագայում կվերաբերվի բոլոր նախագահներին, պարզապես առաջին նախագահն է առաջինը թոշակի անցել, 70 տարին լրացրել: Ինձ թվում է, որ բոլոր նախագահների համար պետք է ապահովվեն այն բոլոր պայմանները, որն անհրաժեշտ է, որպեսզի նրանք, որպես սիմվոլներ, իրենց ամբողջ կյանքի ընթացքում կարողանան նորմալ շարունակեն իրենց գործընթացը»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց,որ դա բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի դնի եւ կան դեպքեր, որ չպետք է քննարկել ծախսը. «Եթե անդրադառնար էլ բյուջեի վրա, ես կողմնակից կլինեի, որպեսզի այդ խնդիրը լուծվեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Նորմալ է կարծում եմ: Ես եթե կարճ բնորոշեմ հայացքներս՝ հակա- Լևոնական եմ: Բայց ՀՀ առաջին նախագահը չպետք է վատ ապրի: Որպես քաղաքացի ես դրանից ինձ վատ կզգամ: Գիտեմ կարող ա ոմանք սկսեն բոցաշունչ ճառեր հիմա ասել, իբր սոված մանուկներ, ֆլան, ֆստան…
    Ես ասում եմ իմ հայրենիքի նախագահները, այն էլ առաջինը, պետք է երբեք չունենան խղճուկ ապրելակերպ: Դա մեր պատիվն է: Նույնն է, ոնց որ ավելորդ ծախս չանելու համար մեր դրոշակը կարկատան անենք ասենք դե դրոշակ ա էլի, հեռվից չի երևա…

  2. dyadyur says:

    Հարգելի Հր. Պապիկյան,կարելի է կարծել,որ թոշակի անցնելուց հետո թե ԼՏՊ-ն և թե մյուս նախագահները, իմ ստացած թոշակի չափով են թոշակ ստանալու:Թե? Դուք այդքան միամիտ եք:Եթե նույնիսկ նրանց ընդհանրապես ոչ մի թոշակ էլ չտային, որը կլիներ արդարացի,ապա նրանք արաբական շեյխերից էլ լավ ու ապահով կապրեին: Միթե կասկածում եք:Դրոշի հետ համեմատությունը տեղին չէր:Մեր քաղաքում ես դեռ վառ գույներով դրոշ չեմ հանդիպել.բոլորը խունացած են: Չնայած որ նոր`էլիտար բանտ են կառուցել,սակայն մեր ղեկավարներից ոչ մեկը չի շտապում այնտեղ խուց զբաղեցնել:Հարց է ծագում` ,,բա էլ ինչու էիք սարքում???,,

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031