Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ դատավորի ՀՀ թեկնածուներն են Արմեն Հարությունյանը, Արայիկ Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը

Մարտ 02,2015 17:41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի 2015թ. մարտի 2-ի նիստի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նիստը գումարվեց 2015թ. մարտի 2-ին՝ ժամը 12.30-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:

Նիստը վարում էր Հանձնաժողովի տարիքով ավագ անդամ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

Մասնակցում էին՝

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար,

ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ,

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր

դատախազ.

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր,

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ Մարդու իրավունքների պաշտպան,

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների

պալատի նախագահ,

ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների

միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Հանձնաժողովի նիստն արձանագրում էր Հանձնաժողովի աշխատակազմի

ներկայացուցիչ Միքայել Մինասյանը:

Գ. Հարությունյանը Հանձնաժողովի հաստատմանը ներկայացրեց նիստի

օրակարգային հետևյալ հարցը.

1. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու հարցը:

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑ

Քննարկելով օրակարգային հարցը, Հանձնաժողովը, համաձայն գնահատման արդյունքների, արձանագրում է մրցույթի մասնակիցների ցանկը` ըստ վարկանիշային հերթականության՝

1) Արմեն Շուրայի Հարությունյան – 91,67 միավոր,

2) Արայիկ Գառնիկի Ղազարյան – 88,86 միավոր,

3) Վիգեն Վլադիմիրի Քոչարյան – 88,42 միավոր,

4) Վահե Միշայի Գրիգորյան – 84,70 միավոր,

5) Դավիթ Լևոնի Հակոբյան – 81,17 միավոր,

6) Ստեփան Կարոյի Միքայելյան – 73,79 միավոր,

7) Լիանա Օնիկի Հակոբյան – 71,65 միավոր,

8) Արտյոմ Աշոտի Գեղամյան – 70,31 միավոր:

9) Աննա Ռազմիկի Մարգարյան – 68,16 միավոր,

10) Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան – 66,78 միավոր,

11) Լիզա Ռաֆիկի Գրիգորյան – 63,91 միավոր,

12) Աստղիկ Ֆրունզեի Խառատյան – 52,29 միավոր,

13) Էդուարդ Աշոտի Մկրտչյան – 49,32 միավոր,

14) Նելիկ Նիկողոսի Հարությունյան – 46,04 միավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի (այսուհետ՝ Մրցույթի կարգ) 27-րդ կետի համաձայն՝ հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած երեք հարցազրույցի մասնակիցներն ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում (այսուհետ՝ Ցուցակ), եթե ապահովված է սեռերի ներկայացվածության սկզբունքը:

Եթե ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած երեք հարցազրույցի մասնակիցներն էլ նույն սեռի են, ապա հանձնաժողովն իր որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացածին փոխարինում է հարցազրույցի փուլի գնահատման արդյունքում ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած հակառակ սեռի մեկ հարցազրույցի մասնակցով: Հանձնաժողովն արձանագրում է, որ հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հարցազրույցին մասնակցած 14 հավակնորդներից ամենաբարձր հանրագումարային միավորն են ստացել հետևյալ մասնակիցները.

Արմեն Շուրայի Հարությունյանը,

Արայիկ Գառնիկի Ղազարյանը,

Վիգեն Վլադիմիրի Քոչարյանը:

ԵԽԽՎ կողմից թեկնածուների կազմում տարասեռ թեկնածուների ընդգրկման պայմանը և ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի թիվ ՀՆ-199-Ն հրամանագրի հավելվածով հաստատված կարգի 27-րդ կետի պահանջը հաշվի առնելով, Հանձնաժողովը գտնում է, որ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցրած արական սեռի ներկայացուցչին պետք է փոխարինել իգական սեռի ներկայացուցչով: Հանձնաժողովն արձանագրում է, որ հարցազրույցին մասնակցած թվով 6 կին թեկնածուներից ամենաբարձր հանրագումարային միավոր է ստացել Լիանա Օնիկի Հակոբյանը` ընդհանուր ցուցակում զբաղեցնելով 7-րդ տեղը:

Հաշվի առնելով այն, որ 1-3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են, հիմնվելով սեռերի ներկայացվածության սկզբունքի վրա, Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում երրորդ տեղը զբաղեցրած հավակնորդին (Վիգեն Քոչարյանին) փոխարինել առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկայացուցչով՝ Լիանա Օնիկի Հակոբյանով և հաստատել (կազմել) Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի» 5-րդ կետով, Հանձնաժողովը

ՈՐՈՇԵՑ ՝

– Հաստատել (կազմել) Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող մրցույթում հաղթող ճանաչվածների հետևյալ ցուցակը (այսուհետ՝ Ցուցակ)՝

1) Արմեն Շուրայի Հարությունյան,

2) Արայիկ Գառնիկի Ղազարյան,

3) Լիանա Օնիկի Հակոբյան:

– Ցուցակը՝ սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:

– Լիազորել Հանձնաժողովի անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ Ցուցակը Հայաստանի

Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար:

– Հանձնաժողովի աշխատակազմին՝ սահմանված կարգով հրապարակել Ցուցակը, ինչպես նաև հանրության համար հասանելի դարձնել սույն արձանագրությունը:

Նիստը վարողը հայտնեց, որ օրակարգային հարցը սպառվեց և Հանձնաժողովի նիստը հայտարարում է ավարտված:

Նիստն ավարտվեց 2015 թվականի մարտի 2-ին ժամը 13.30-ին:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝

Նիստը վարող՝ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձանագրող՝ Միքայել Մինասյան

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031