Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը և իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին և բարեկամներին:
Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին և կպատժեն օրենքի ողջ խստությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն