Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում ավարտվել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է տվյալ տարածքներում իրականացնել նաև կանաչապատման, ծաղկապատման ու լուսավորման աշխատանքներ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ կանաչապատման աշխատանքների շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են սիզամարգերի և կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները: Մեկնարկել է նաև գարնանային էտը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն