Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ հունվար և փետրվար ամիսներին օժանդակություն է ստացել սիրիահայ շուրջ 300 ընտանիք:
Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել նաև շուրջ 261 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։ Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն