«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը մասնակցելու է վաղը հրավիրված արտահերթ նիստին: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, ԲՀԿ-ն բոյկոտել էր խորհրդարանի նախորդ քառօրյան՝ հստակեցնելու համար քաղաքական դաշտում իր անելիքները: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ արտահերթին մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ շրջանառության հարկին վերաբերվող ներկայիս փոփոխությունների մի մասը խմբակցության անդամների ջանքերով է եւ դա այն ոլորտն է, որը շոշափում է ԲՀԿ-ի համակիրների շահը: Խմբակցության նիստում քննարկվել են նաեւ մարտի 5-ին կայանալիք համագումարին վերաբերվող հարցեր: Տիկին Զոհրաբյանն ասաց, որ դրանք կազմակերպչական բնույթի հարցեր են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ