ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար 1-ին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի երեկվա ելույթը հրապարակային բամբասանքի ժանրին վերաբերող խոսք էր:
«Չէի ցանկանա, որ առաջին նախագահը նման ելույթ ունենար, չեմ ցանկանում մեկնաբանել նրա ելույթն ու գնահատականները` առավել եւս, որ մեկնաբանելու բան էլ չկա հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի հատվածում»,- Aravot.am-ին ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում 1-ին նախագահը քննադատել էր «Ազատ դեմոկրատների», Հիմնադիր խորհրդարանի անդամների, Նիկոլ Փաշինյանի, Հայրիկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր գործելաոճն ու ծրագիրը:
Ռուբեն Հակոբյանի խոսքով, Լեւոն Տեր Պետրոսյանի ելույթը իշխանության դեմ պայքարողի տպավորություն չթողեց. «Նրա ելույթը հենց դա էր նշանակում, որ ինքը ընդդիմության դեմ է պայքարում՝ ոչ թե իշխանության»:
Կարդացեք նաև
Իսկ 1-ին նախագահի պնդումը, թե ՀԱԿ-ը իրական ու միակ ընդդիմությունն է քաղաքական դաշտում, Ռուբեն Հակոբյանի այս պատասխանին արժանացավ. «Ժողովրդի իմաստուն խոսքով կպատասխանեմ, որ հալվա ասելուց շուրթերդ չեն քաղցրանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ