Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆիայում Սամվել Բարսեղյանը բավարարվել է 2-րդ տեղով

Մարտ 02,2015 15:35

Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվել է բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներից միայն 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանն էր հասել եզրափակիչ, որտեղ հաղթողի կոչումը վիճարկելու էր ադրբեջանցի Էլվին Իսաեւի հետ: Մրցաշարի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այդ մենամարտում մրցավարները 2:1 հաշվով նախապատվությունը տվել են հարեւան երկրի ներկայացուցչին:

Սոֆիայում եզրափակիչ մտել էին եւս երկու հայ բռնցքամարտիկներ, որոնք Հայաստանը չէին ներկայացնում. Դավիթ Ալավերդյանը (Իսրայել)` 49 կգ քաշային կարգ, եւ Գեւորգ Մանուկյանը (Ուկրաինա)` 91 կգ, որոնք նույնպես չեն կարողացել հաղթահարել վերջին արգելքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` euroboxing.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031