Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ես համարում եմ մեր հումանիտար կատաստրոֆան». Անուշ Սեդրակյան

Մարտ 02,2015 15:32

Մարտի 1-ի զոհերի հարազատները օրերս հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ միայն ՀԱԿ-ն է իրենց հետ, իրենց կողքին է, իրենց վիշտը տանում է, իրենց հետ պայքարում, որ ՀԱԿ-ից անջատված ուժերը մոռացել են Մարտի 1-ի հարցը բարձրացնել:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մարտի 1-ի զոհերն իսկապես ազնվաբար նահատակված մարդիկ էին: Հասկանում եմ իրենց հարազատների վրդովմունքը, ցավը: Բայց ողջ այս գործունեության ընթացքում չի եղել մի անգամ, որ չհիշատակվի, Մարտի 1-ի զոհերի հարազատներին արդար հատուցման պահանջը չբարձրացվի: Հայաստանում այսպիսի բնավորություն կա՝ սեփականաշնորհել ողբերգությունները, սեփականաշնորհել քաղաքական պայքարը: Քաղաքական պայքարի պարագայում գուցե դա հասկանալի է, բայց հումանիտար ողբերգությունների պարագայում անհասկանալի է: Սա ես համարում եմ մեր հումանիտար կատաստրոֆան եւ չեմ կարող ասել, որ Հայաստանում որեւէ մեկը կա, որ ցավով չի արձագանքում այդ օրվան»:

Ըստ Անուշ Սեդրակյանի, Մարտի 1-ի բացահայտումը Մարտի 1-ի լիարժեք քաղաքական գնահատականն է: Երբ որ կլինի այդ քաղաքական գնահատականը, Մարտի 1-ը բացահայտված կհամարենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031