Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ ճանաչվել մեղսունակ: Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից:
Քրեական իրավունքի մի մասնագետն էլ, ով նույնպես չցանկացավ, որ իր անունը հրապարակայնացվի, Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ եթե ռուսական կողմը ՝ ռուսական լրատվամիջոցներով հայտարարում է, շուտով ինչ-որ դատարանում լսվելու է նրա գործը, դա նշանակում է, որ հակվածության չկա նրան անմեղսունակ ճանաչելու: Ուրեմն՝ ռուսական կողմն արդեն իսկ ունի բավարար ապացույցներ, որոնք վկայում են, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում