Գյումրու Վարդանանց հրապարակում շարունակվում է տաքսու վարորդների բողոք-ակցիան: Գյումրի է ժամանել տրանսպորտի եւ կապի փոխնախարարը՝ նրանց բողոքը լսելու: Սակայն պաշտոնյան հրաժարվում է իջնել հրապարակ եւ այնտեղ քննարկել այս հարցը:
Քիչ առաջ վարորդներին մոտեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ համոզելով նրանց՝ 30 հոգանոց խումբ կազմել ու բարձրանալ քաղաքապետարանի նիստերի դահլիճ՝ փոխնախարարի հետ հանդիպման: «Փոխնախարարի արյունը մերինից կարմի՞ր է, թող ինքը ներքեւ իջնի, մեր փողերով են բարգավաճում»,- նեղսրտում էին վարորդները: Վերջիններս որոշեցին ամբողջ խմբով բարձրանալ քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանում արգելում էին հրապարակով մեկ տեղափոխվել քաղաքապետարանի շենքի երրորդ հարկ: Վարորդներն այս պահին նիստերի դահլիճում հանդիպում են փոխնախարարի հետ:
Մանրամասները՝ տեսանյությում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ