Այսօր մարտի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունք և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 13 տան դարպասի բռնակին մարտական նռնակ է կախված:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված տան սեփականատերը Սուրեն Ավագյանն է, ով զբաղվում է խոշոր շինարարական և ասֆալտապատման աշխատանքներով, և այս տարվա փետրվարի 20-ին անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել նշված տան ուղղությամբ, վնասելով հեռակառավարմամբ աշխատող դարպասները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում