Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը դժգոհել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլից

Մարտ 02,2015 14:25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի դեռ Ղարաբաղի հարցում որեւէ քայլ չի ձեռնարկվել: Թուրքական sondakika.com-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի նախագահը ասել է Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին` ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե Ցեղասպանության 100-րդ տարում կլինե՞ն ինչ-որ նախաձեռնություններ կամ քայլեր Հայաստանի և հայերի հետ կապված, ինչպես, օրինակ, սահմանի բացումը: Էրդողանը պատասխանել է. «Մեր պայմանն է. քանի դեռ ղարաբաղյան հարցում որևէ քայլ չի ձեռնարկվել, սահմանները չենք կարող բացել»:

Նա նաեւ դժգոհել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլից: Ըստ նրա՝ խնդրի մասին Պուտինի, Օլանդի կամ Օբամայի հետ խոսելիս վերջիններս մշտապես նշում են, որ զբաղվում են խնդրով, սակայն «արդյունքը չի երևում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Արդեն հայտարարել ենք, որ փողոց ենք դուրս գալու այս տարվա ապրիլի 24-ին:
    Սակայն, մինչեվ ռեժիմի հարցերը չենք լուծել մենք չնք կարող վերականգնել ՄԵԾ ՀԱՅՔԸ:Այնպես որ չարախոսեք քանի դեռ ժամանակ ունեք մեծամիտներ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031