Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաթյանը՝ 100-րդ տարելիցի միջոցառումների մասին. «Կոմպոզիտորների միության հետ ոչինչ չի քննարկվել»

Մարտ 02,2015 13:43

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգրկված չէ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների հանձնաժողովում: Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ մի շարք առաջարկներ է արել ՀՀ մշակույթի նախարարին, Արա Աբրահամյանի ֆոնդին ու ցեղասպանության տարելիցի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: «Կարծում եմ, որ պետք էր վաղուց նոր ստեղծագործությունների մրցույթ հայտարարվեր ՝ երաժշտության ոլորտում: Ես նման առաջարկ արել եմ դեռեւս անցյալ տարվա մարտին:

Ինչ էլ որ արել ենք, ինքնուրույն ենք արել: Կոմպոզիտորների միությունը փորձում է իր պրոբլեմները լուծել, ինչը հեշտ չէ, որովհետեւ միությունը հասարակական կազմակերպություն է, բայց մենք աշխատում ենք, որ պուլսը զգացվի, չենք կարող անտարբեր լինել, նաեւ անընդհատ խոսում ենք, ահազանգում: Կոմպոզիտորների միությունն իր ծրագիրն է անում, բայց հանձնաժողովի մեջ ո՛չ նախագահը, ոչ էլ միության անդամները ներառված չեն: Կոմպոզիտորների միության հետ որեւէ քննարկում չի եղել:

Մենք ցանկանում էինք փառատոն անել, որտեղ հնչեին այն գործերը, որոնք գրված էին հատուկ այդ թեմայով՝ կոնտատներ, սիմֆոնիկ գործեր… Մի խոսքով, բավականին մեծ աշխատանք է տարվել, հավաքել ենք հայ կոմպոզիտորների նյութերը, տեղյակ ենք, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, Միացյալ նահանգներում: Փառատոն ենք անում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բոլոր այն երկրներում, որտեղ կա այդ անմոռուկի էմբլեման, բայց դա մեր նախաձեռնությունն է, մեզ ոչինչ չեն ասել»,- հայտնեց կոմպոզիտորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Արամ Սաթյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այս տարի ոչ միայն Ցեղասպանության 100-ամյակն է լրանում, այլև` Հայրենական մեծ պատերազմի 70- ամյակը, որը, մեր ժողովուրդի համար, ոչ պակաս կարևոր տարելից է: Եկեք չմոռանանք նաև այս տարելիցը … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031