Բելառուսի իշխանությունները Հայաստանին են արտահանձնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Սաչկովին, որը մինչեւ վերջերս զբաղեցնում էր «Velcom» բջջային կապի օպերատորի տեխնիկական տնօրենի պաշտոնը: By24.org-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նա հայկական կողմի դիմումի համաձայն ձերբակալվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ 2014թ. մայիսին: Սակայն ոչ Բելառուսի իրավապահ մարմինները, ոչ էլ «Velcom» ընկերությունը այդ փաստը չէին հրապարակում: Ձերբակալման մասին հայտնել է կասկածյալի փաստաբան Արմեն Բաղդասարյանը:
Նա հստակեցրել է, որ Վլադիմիր Սաչկովը ձերբակալվել է Մինսկի Ազգային օդանավակայանում, երբ փորձում է փախչել Ավստրիա: Մոտավորապես մեկ տարի նա սպասում էր Բելառուսի իշխանությունների, Հայաստանի ազգային անվտանգության դիմումի համաձայն, Հայաստան արտահանձվելու որոշմանը: Փետրվարի 27-ին դիմումը բավարարվել է եւ «Velcom»-ի նախկին աշխատակիցը ուղարկվել է Երեւան:
Նշվում է, որ Բելառուսի գլխավոր դատախազության միջազգային եւ իրավական հարցերով վարչության պետի տեղակալ Իգոր Ռոմանենկոն չի հերքել Սաչկովի արտահանձնման մասին լուրը, սակայն հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը ծառայողական է եւ հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սաչկովը Հայաստանում 2009-2013 թվականներին զբաղեցրել է «Արմենտել» ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը: 2013 թվականին փոխվել է ընկերության ամբողջ կազմը եւ նա անմիջապես տեղափոխվել է Բելառուս եւ նշանակվել «Velcom»-ի տեխնիկական տնօրենի պաշտոնում:
Կարդացեք նաև
Դրանից հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել նրա նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ