«Վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդը սկսել է ինտենսիվ կրակ բացել: Սահմանում լարված իրավիճակ է: Հայկական կողմն ունի միայն երկու զոհ, տուժածներ, վիրավորներ չունենք: Հենց այս պահին վիճակը կայուն է, բայց ընդհանուր լարվածությունը պահպանվում է»- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական կողմը սկսել է հատկապես այս օրերին հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտել, մի քանի դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել՝ չի հաջողվել: Միայն մի դեպքում կարողացել են մոտենալ մեր դիրքերին, բայց հետ են շպրտվել: Բախման ժամանակ հայկական կողմը ունեցել է երկու զոհ: Զոհվել են 1979-ին ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 1995-ին ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: Ի պատասխան՝ հայկական կողմը ձեռնարկել է հակագրոհ, որի արդյունքում խոցվել է Ադրբեջանի 3 զինծառայող:
Մեր հարցին՝ արտառո՞ց դեպքեր են եղել հակառակորդի կողմից ձեռնարկված միջոցառումները՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք սադրանք են:
Թե վերջին երկու օրերի ընթացքում հակառակորդի կողմից քանի՞ դիվերսիոն գործողություն է եղել՝ նա հստակ թիվ չկարողացավ նշել՝ մի քանի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խնդրում եմ նկարի տակի նախադասությունները հայերեն դարձնել: Նկարն էլ հեչ ինֆորմացիայի տրամադրության հետ չի գնում:Ինֆորմացիան էլ հին է, երկու օր առաջ էինք կարդացել:
Բացի զոհերից ու վիրավորներից, էլ ի՞նչ տուժածներ կարող են լինել…