Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր ըլնեմ». Լեւոն Տեր Պետրոսյանի երեկվա ելույթից հետո ծաղրում են ընդդիմությանը

Մարտ 02,2015 13:05

Ամենաընդդիմադիր գործիչների առաջին եռյակը գլխավորում են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն՝ 1067 հարցված քաղաքացիների 3,8 տոկոսը նշված գործիչներին էր համարել ամենաընդդիմադիրը: Հարցվածներն ամենաընդդիմադիր են համարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Նաիրա Զոհրաբյանին, նաեւ Լեւն Տեր Պետրոսյանին: Ամենաընդդիմադիր գործիչների ցանկում վերջին տեղում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Այսօր «Զարկերակ» ակումբում ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց անցած տարի նոյեմբերի 20-27 ընկած հատվածում իրենց իրականացրած ուսումնասիրության արդյունքները՝ «ընդդիմադիր ըլնեմ» վերնագրով. Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցը հնչել է հետեւյալ կերպ. «Գնահատեք 5-բալանոց սանդղակով, թե թվարկված ուժերը որքանով են ընդդիմադիր»:

Հարցին, թե դուք ձե՞ր վերաբերմունքն եք ուսումնասիրության հիմքում դրել, Արամ Նավասարդյանը պատասխանեց. «Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքում հնչած անվանարկումներից հետո ավելի քան համոզված եմ, որ այս շնորհանդեսին տրված անունը շատ տեղին էր: Մենք ավելի շատ տեսնում ենք ընդդիմության պայքարը ընդդիմության հետ, քան թե ընդդիմության պայքարը իշխանության հետ:

Երեկվա իր հայտարարությունները եվս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր վերնագիրը տեղին է»:

Հայաստանի միավորումը ո՞ր երկրի կամ միության հետ են տեսնում, հարցվածների 63 տոկոսը Ռուսաստանի, Եվրոպական երկրների հետ՝ 7 տոկոս, ոչ մի երկրի հետ չպետք է միավորվի՝ 27 տոկոսը, իսկ ավելի քիչ թվով մարդիկ նախընտրել են Վրաստանի, Բելառուսի հետ Հայաստանի միավորումը:

Մեր պետության առջեւ ծառացած խնդիրներից հարցվածների 43 տոկոսը առանձնացրել է գործազրկությունը, նույնքան տոկոս պատերազմական վիճակը, 41 տոկոսը՝ արտագաղթը:

Եռյակի գործունեության վերաբերյալ հարցվածների 40 տոկոսը ասել է՝ մոտ ապագայում եռյակը կփլուզվի, 25 տոկոսը կարծել են, թե եռյակի հանրահավաքները գնալով կսակավանան, 20 տոկոսը կարծել է, որ եռյակը կշարունակի կազմակերպել հանրահավաքներ եւ միայն հարցվածների 9 տոկոսն է պնդել, որ նման մեծ հանրահավաքները կստիպեն իշխանությանը հրաժարական տալ:

Եռյակում ամենաֆինանսական կուսակցությունը, ըստ հարցումների, համարվել է ԲՀԿ-ն եւ ավելի քիչ թվով մարդիկ են այն գաղափարական կուսակցություն համարել:

Ավելի լավ կառավարություն կձեւավորի՞ եռյակը հարցին հարցվածների 52 տոկոսը պատասխանել է՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031