Աշոտ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծել էր միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Աշոտ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն այդպես էլ չշարունակվեց, քանի որ մեղադրող Փանոսյանը դատարան չէր ներկայացել:
Դատական նիստը նշանակվեց մարտի 5-ին:
Ամբաստանյալի պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրանքի կողմի, «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ ՌԴ Մոսկվայում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրդված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, օգտագործելով իր կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի: Նա ինքնուրույն էր մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «Արմենտել» ՓԲ ընկերության բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայությունները:
Մեղադրանքի կողմի հրապարակմամբ, «Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Աաչկովը, ինչպես նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևր։ Դերաբաշխման համաձայն Ալեքսեյ Զուբովին վերապահվել է արտասահմանյան կապի օպերատորների հետ դեպի «Արմենտել» ՓԲ րնկերության բջջային և ֆիքսված ցանցեր տեղափոխվող ծավալների և դրանց դիմաց վճարումների վերաբերյալ պայմանավորվածություններ կնքելը, միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների գործընթացը վերահսկելր, հանցակիցների գործողությունները համակարգերը և իր ազդեցությամբ նրանց արարքների հովանավորելր։ Իգոր Կլիմկոյին և Վլադիմիր Սաչկովին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների համար կապուղիներ ստեղծելը, դրանց աշխատանքն ապահովելը, իսկ Ալեքսեյ Պիսարևին՝ այդ կապուղիների աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներն ու «Արմենտել» ՓԲ ընկերության միջազգային կայանը համապատասխան կարգաբերելր։ Աշոտ Պողոսյանին վերապահվել է հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելը և այն հսկողության տակ պահելը»:
Ի դեպ, այսօր ամբաստանյալի ծննդյան օրն էր, եւ դահլիճում գտնվող նրա հարազատները շնորհավորեցին նրան:
:
հասնւմ ա սաղին ել, էտ որ ինձ հանին, դրա համար էր, որ արխային գործ անեն, իմ վրա էին տրաֆիկի գողություն ջարդում,քթիցս բերին, բայց չկարացան ապացույց գտնել,սարքել… Աշոտ, Պոգոսվ կերար?.