«Դա քաղաքական քայլ էր, ամսի 5-ին կլինի համագումարը, իրենք կորոշեն եւ կհստակեցնեն հետագա անելիքները: Քաղաքական ուժ է, որոշակի խնդիրներ, լուրջ խնդիրներ կան իրենց կյանքում`սպասելի էր»,- այսօր «Ազդակ» ակումբում ամփոփելով անցած խորհրդարանական քառօրյան, խոսելով, մասնավորաբար, քառօրյան բոյկոտելու ԲՀԿ-ի որոշման մասին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նկատե՞լ եք, որ այդ խնդիրները ԲՀԿ-ի կյանքում առաջացան այն բանից հետո, երբ իշխանությունը բռնաճնշումներ գործադրեց ԲՀԿ-ի նկատմամբ`ՀՀԿ-ական պատգամավորին հարցրեց լրագրողներից մեկը: Նա չհամաձայնեց «բռնաճնշում» որակման հետ: Ասաց`եղել է տնտեսական գործունեությունը ստուգելու հանձնարարություն, այդպիսի հանձնարարություն բոլորի մասով էլ լինում է, բացի այդ, պատկան մարմինները պարտավոր են մշտապես իրականացնել օրենքով սահմանված իրենց ֆունկցիաները: «Բռնաճնշումներ չէին, համարժեք վերաբերմունք էր»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Տեղյակ ե՞ք`Գագիկ Ծառուկյանի տնտեսական գործունեությունը ստուգելու մասին նախագահի հանձնարարականն ի՞նչ փուլում է, ի՞նչ արդյունքներ կան Aravot.am-ի հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ տեղյակ չեմ»:
Անցած քառօրյայում խորհրդարանում բուռն քննարկումների առիթ դարձած տնտեսական օրենքները`շահութահարկի, շրջանառության հարկի մասով, ՀՀԿ-ական պատգամավորը համարում է դրական առաջընթաց: Ըստ նրա, օրենքներով հայկական արտադրողին փորձ է արվում պաշտպանել ու խթանել արտահանումը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ