Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի քաղաքապետը պահանջում է փրկել Գյումրին

Մարտ 02,2015 17:30

Հանրապետության ամենակոլորիտով քաղաքը՝ Գյումրին, 27 տարի անց էլ ձերբազատված չէ ժանգոտ տնակներից, կիսափուլ կառույցներից, ցեխոտ փողոցներից… Հյուրընկալվողի մոտ այնպիսի տպավորություն է, թե այս քաղաքը ռմբակոծված է: Տեղական բյուջեի միջոցներով ամենատարրական հարցն անգամ լուծել հնարավոր չէ, ուստիեւ քաղաքապետ Սամվել Բալասանյանը խնդրում, աղերսում ու միաժամանակ պահանջում է փոխել Գյումրիի կարգավիճակը, տալ որոշակի արտոնություններ, քանի դեռ ազգային մշակույթն ու ավանդույթները կրող այս հրաշք քաղաքը չի անցել պատմության գիրկը:

Gyumri_1

«Փոքրիկ փոփոխություններով Գյումրին պիտի փրկենք, միգուցե արտոնություններ Վանաձորը, Չարենցավանն ու Հրազդանն էլ ուզեն, բայց պիտի հասկանանք, որ Գյումրին Հայաստանի 1-ին խոշոր քաղաքն է եղել 1920 թվականին, երբ Երեւանը չէր համարվում քաղաք, այսինքն՝ խոշոր քաղաք: Չմոռանանք, որ այս քաղաքը պատմություն ու տուրիզմի զարգացման կարեւոր պոտենցիալ ունի»,- ասում է Գյումրիի քաղաքապետը:

Gyumri_3
Մանրամասները
Լուսանկարները՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ Պապիկյան says:

    Փրկել պետք է Հայաստանն ու հայությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031