Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանցին արագաչափը ավտոմեքենայի ճոպանով պոկելով՝ 2.6 միլիոն դրամի վնաս է պատճառել

Մարտ 02,2015 12:05

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սանասար Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում միջպետական ճանապարհին, Բերդավանի վարչական տարածքում իր «ԶԻԼ-157 ԿԴ» բեռնատար ավտոմեքենայով, մետաղական ճոպանի միջոցով, դիտավորյալ ամրացման տեղից քաշել- հանել, վնասել է «Multi Radar SD -580 » տեսակի արագաչափը, որի հետեւանքով պետությանը պատճառել է 2 միլիոն 666 հազար 691 դրամի գույքային վնաս:

Մեր տեղեկություններով՝ արագաչափն արմատախիլ անելու ժամանակ Ս. Աթաբեկյանը եղել է անսթափ վիճակում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Աթաբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հաջորդ նիստը նշանակված է մարտի 10-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մկո says:

    էդ արագաչափը պետական էր թե սաշիկական՜

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031