Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները բանավիճում են սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ

Մարտ 02,2015 11:23

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` « Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Սեմինարի ընթացքում նախ և առաջ ներկայացվեց Սահմանադրության էությունը, ծագման պատմությունը, խնդիրներն ու նպատակները, կառավարման համակարգը, խոսվեց սահմանադրական բարեփոխումների ու կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման կարգի, դրանց անհրաժեշտության և առաջիկայի համար նախատեսված բարեփոխումների հնարավորությունների մասին:

Այնուհետև հարց ու պատասխանի, ինչ-որ չափ նաև բանավեճի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները,լրացրին թեմայի շուրջ ունեցած ինֆորմացիայի բացը, հասկացան գործող մեխանիզմի էությունը:

Հավելենք, որ նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ` առավել լայն շրջանակների անհրաժեշտ թեմատիկ ինֆորմացիա հաղորդելու համար:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031