Լրահոս
Օրվա լրահոսը

Իմունիտետը կբարձրացնեն ընկույզը, ջրիմուռն ու սպանախը

Մարտ 02,2015 12:00

Որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր իմունային համակարգը գրիպից եւ մրսածությունից, պետք է հետեւեք ձեր սննդակարգին եւ անհրաժեշտ քանակի վիտամիններ ընդունեք: Անընդհատ դեղատուն վազելու եւ տարատեսակ դեղեր գնելու փոխարեն՝ մասնագետները խորհուրդ են տալիս վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել:

Վիտամին C-ն եւ A-ն հիմնականում պարունակում են բանջարեղենը, մրգերը եւ կարմիր հատապտուղները: Վիտամին B 6 մեծ չափով պարունակում է ընկույզը, սպանախը, գազարը, կաղամբը եւ լոլիկը: Պանտոնենաթթու (B 3 վիտամին) կա ոլոռի եւ տերեւավոր բանջարեղենի մեջ, իսկ պղինձ կա սպանախի եւ հնդկացորենի մեջ: Սելենով հարուստ են շիլաները, հատկապես՝ ծլեցրած ցորենը: Յոդի հիմնական աղբյուրը համարվում է ջրիմուռը, իսկ ցինկ պարունակում են ծովամթերքն ու սունկը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031