Մրսածության, հազի եւ կոկորդացավի դեմ պայքարեք սխտորի արգանակով, որը կարող եք պատրաստել հետեւյալ կերպ՝ 1 բաժակ ջուր լցրեք էմալապատ թավայի մեջ եւ երբ ջուրը սկսի եռալ՝ ավելացրեք քառորդ թեյի գդալ ծեծած սխտոր: Եփել 5 րոպե ցածր կրակի վրա եւ բացել կափարիչը, որպեսզի սառչի (45 րոպե): Այս արգանակը հրաշալի ըմպելիք է, որը պետք է խմել օրը մեկ անգամ՝ կես բաժակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
28.02.2015