Մեկօրյա հանգստից հետո Երուսաղեմում վերսկսվել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Երեկ կայացած 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտության մատնեց Պավել Էլյանովին եւ 4,0 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական՝ շրջանցելով Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանին, որն այս տուրում պարտություն կրեց: Վեցերորդ տուրից առաջ Գաբին կես միավորով է զիջում առաջատար Անտոն Կորոբովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ