«Ազատություն». «Մարտի 1-ին Գյումրիի սահմանապահ ուղեկալներից մեկում ազդանշան է ստացվել սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից: Հայտնաբերվել են հետքեր, որոնք տանում էին դեպի Հայաստանի տարածք, – «Ինտերֆաքսին» փոխանցել են Ռուսաստանի սահմանապահ ծառայությունից, – Սահմանապահ ջոկատի կողմից որոնողական աշխատանքներ են կազմակերպվել, սահմանախախտը մի քանի ժամ անց հայտնաբերվել է: Նրան խուզարկելիս հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու թույլտվություն: Ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա քննության նպատակով»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: