«Սիվիլնեթ». Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անցկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը: Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են Կանադայի հայ երիտասարդական միությունը, Տորոնտոյի համալսարանի Հայ ուսանողների միությունը և «Արմէն Գարո» ուսանողների միությունը:
Դասախոսությունը կազմակերպվել է Կանադայի թուրքական ասոցիացիաների կողմից և տեղի է ունեցել Տորոնտոյի համալսարանի Սուրբ Ջորջ կամպուսում:
Համալսարանի շուրջ 70 իրավապաշտպան, որոնք կազմել են դասախոսության մասնակիցների մեծամասնությունը, մեջքով են շրջվել, երբ սկսվել է այն:
Նրանք թույլ են տվել, որ ասվի բացման խոսքը, և հենց պարզ է դարձել, որ խոսվելու է ժխտողականության դիրքերից և խեղաթյուրվելու են Հայոց ցեղասպանության փաստերը, ակցիայի մասնակիցները լուռ շրջվել են:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: