Այսօր ժամը 18-ի մոտ ավարտվեց սգո երթը, որով մոսկվացիները հարգում էին նախորդ օրը Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս քաղաքական գործիչ, Նիժնի Նովգորոդի մարզի նախկին գուբերնատոր Բորիս Նեմցովի հիշատակը:
Բազմահազարանոց (ըստ տարբեր տեղեկությունների՝ 50-100 հազար մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 16,5 հազար մարդ) երթի ընթացքում ավելի քան 20 մարդու ոստիկանները ձերբակալել են: Նրանց թվում է եղել նաեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Ցուցարարների պաստառների վրա գրված էին «Քարոզչությունը սպանում է», «Ոչ պատերազմին», «ՈՒկրաինայում մեր եղբայրներն են, ֆաշիստները Կրեմլում են» , «Խոսքեր չկան», «Հերոսները չեն մահանում», «Ռուսաստանն առանց Պուտինի» եւ այլն:
Հիշեցնենք, որ Նեմցովը կտրականապես դեմ էր հանդես գալիս Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին, եւ պնդում էր, որ ռուսները պետք է դուրս գան Դոնբասից:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ռուսական կայքերից: