Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ուղերձը՝ Փաշինյանին, Սեֆիլյանին ու Հայրիկյանին

Մարտ 01,2015 17:01

Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ԲՀԿ-ի նկատմամբ հաշվեհարդարին եւ խոսեց  ներքաղաքական կյանքում ակնկալվող վերադասավորումների մասին:

Նա հայտարարեց. «Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ՝ ես զերծ կմնամ այդ հարցերի մանրակրկիտ լուսաբանումից: Իրադարձություններն այնքան թարմ են, որ երկար մտորումների պահանջ են առաջացնում: Հուսով եմ, դուք էլ ըմբռնմամբ կմոտենաք իմ քայլին, ես հապշտապ դատողություններ անելու եւ ոտքի վրա որոշումներ ընդունելու սովորություն չունեմ: ՀԱԿ-ին ժամանակ է պետք ՝ պայքարի քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար: Հաշվի առնելով, որ առաջիկա 2 ամիսները Հայոց Ցեղասպանության միջոցառումներն են, ՀԱԿ-ը որոշել է առնվազն մինչեւ ապրիլի 24-ը զերծ մնալ զանգվածային միջոցառումներից: Այդ որոշմամբ արդեն վաղուց հասունացած մի կարեւոր հարցի լուծման հնարավորություն է ստեղծվում: Նախեւառաջ, ձեզ ազնվաբար տեղեկացնում եմ, որ ՀԱԿ-ին առայժմ չի հաջողվել հասնել իր գլխավոր նպատակներին՝ իշխանափոխությանը եւ ավազակապետության քանդմանը: Շատերը բացատրում են դա այն հանգամանքով, որ մենք խարդախությամբ սեփականաշնորհել ենք ընդդիմության դաշտը՝ դրանով խանգարելով մեզանից շատ ավելի ունակ քաղաքական գործիչներին կարճ ժամանակում անել այն, ինչ մենք չենք արել 7 տարիների ընթացքում: Նրանք առաջ են քաշել հրատապ ընդդիմափոխության խնդիրը: Այսինքն, նրանք ուզում են ձեզ մեզնից գնել: Մեթոդաբանորեն, ճիշտ են մտածում, դա սխալ մոտեցում չէ: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հիմնական խնդրի լուծմանը, պետք է նախ վերացնել խոչընդոտը, հետո անցնել բուն գործին՝ մանավանդ, որ ընդդիմափոխությունը շատ ավելի հեշտ է, քան իշխանափոխությունը: Դրա համար անհրաժեշտ է բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով գիշեր ցերեկ վարկաբեկել, հայհոյել հիմնական ընդդիմությանը, իսպառ կորցնելով մարդկային կերպարանքը՝ ցնծալ ու հրճվել նրա նկատմամբ վարչախմբի կիրառած բռնություններից, հետո քաղաքական դաշտի թվացյալ ամայացման պահին բարձրանալ հարթակ եւ իշխանափոխությունը կդառնա շախմատային լեզվով ասած տեխնիկայի հարց: Սա այդ ուժերի աստեղային ժամն է»:

Լեւոն Տեր Պետրոսյանը հստակ ակնարկեց, որ խոսքը Արամ Սարգսյանի, «Ազատ դեմոկրատների», Հիմնադիր խորհրդարանի անդամների, Նիկոլ Փաշինյանի, Հայրիկյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է:

Նա հայտարարեց, որ մարտի 1-ից սկսած մի շարք արտոնված հանրահավաքներ՝15 արտոնված հանրահավաքի իրավունք ունեն, որոնք անցկացնելու հնարավորությունը այսպես ասած նվիրում են նրանց՝ փրկելու ազգին:  Նա խոստացավ, որ ամեն ինչ կանի՝ այդ հանրահավաքները բազմամարդ անցկացնելու համար:

Նա, իր խոսքերով ասած, հրապարակեց այդ ընդդիմության կոդավորված ստրատեգիական պլանը. «Ամեն բառի տակ կոդ կա: Ահա այդ պլանը. Դավալուից ցախավելը հեծած, 1+1 քայլերգը շուրթերին, Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ հասնել Ազատության հրապարակ, ինքնահռչակվել որպես նոր բեւեռ եւ ստորագրել Քաղաքացիական պայմանագիրը եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչել 100-ամյակն առանց  ռեժիմի կարգախոսը: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է: Կարծում եմ, հասկացողը հասկացավ, չհասկացողներին կողքինները կբացատրեն:

Ես ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այդ նոր շինարարները վերջապես մեկտեղվեն եւ լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում նման առիթ չեն ունենա եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»,-ասաց նաեւ ազդարարեց ավանդական քայլերթը՝ դեպի Մյասնիկյանի արձանին հարող տարածք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Հակոբյանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    24 տարիներից ի վեր, առաջին անգամն է որ մի խելոք բան է ասում այս մարդը… եւ ահա ապացոյցը թէ Խմբագիրը ճիշտ է՝ միայն ժամանակի ընթացքով կարելի է հասնիլ հասունության… երեւի դեռ յոյս կա, մեզ համար…

    • Թրավիս says:

      հարկաւոր ճշտում՝ ԼՏՊ-ի ելոյթից այդ մի բաժնի մասին է միայն իմ յայտնած կարծիքը… քանզի ափսոս, մնացյալում, ան կրկնում է իր էական սխալները, խոր անհասկացողությունը. յատկապէս՝ հայոց ազգային իղձերի կապակցությամբ, Ցեղասպանության նիւթով… երեւի կան բաներ որ մնալու են ցմահ անդարմանելի..

  2. Delea Organizacion says:

    Ընտրված սատանան ավելի գերադասելի է, քան չընտրված սուրբը: Լեւոն Տեր-Պետրոսյանը1996 թ. խայտառակ ընտրությունները բավական է, որ չներել նրան: Առավել եւս, Վազգեն Սարգսյանի՝ նույն թվի սեպտեմբերի 26-ի հայտարարության համար, ըստ որի, եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքեր, միեւնույն է, իրենք թույլ չէին տա, որ նա գա իշխանության: Այդ հակասահմանադրական (ավելի շուտ՝ բռնապետական) հայտարարությանը Տեր-Պետրոսյանը, լինելով հանրապետության առաջին նախագահ, ոչ մի գնահատական չտվեց,իսկ այսօր արջի նման փնթփթալով ասում է,թե ես ինչ երկիր է օրենք չկա, իսկ ոչ մեկն էլ չի ասում թե այ ծռտան ծիտ ինչ որ ցանում են այն ել հնձում են:Թվով 14 մտավորականներ, երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանի նախաձեռնությամբ, «Իրավունք» թերթի միջոցով դիմեցինք հանրապետության գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, որում մասնավորապես ասված էր. «Պահանջում ենք, որ Դուք՝ որպես ՀՀ գլխավոր դատախազ, պաշտպանության նախարարի վերոհիշյալ հայտարարությանը տաք Ձեր գնահատականը եւ ձեռնարկեք համապատասխան գործողություններ»: Ցավոք, այս իրավացի պահանջը նույնպես մնաց անպատասխան որ մեր երկիրը ուներ ոչ թե ՀՀ գլխավոր դատախազ,այլ Մոնթեի խոսքերով, իշու մեկ ախոռում նստած : Այդ տխրահռչակ հայտարարության օրը մեր Երկրում, վերջնականապես, տապալվեց ժողովրդավարությունը, որը ձեռք էր բերվել հազարավոր զոհերի եւ զրկանքների գնով: Մնացածը, ինչպես ասում են, «տեխնիկայի» խնդիր էր: 1998 թ., նույն Վ. Սարգսյանի անմիջական մասնակցությամբ եւ Սահմանադրական դատարանի ոչ սահմանադրական հովանավորությամբ (Ռ. Քոչարյանը, չլինելով հանրապետության առնվազն 10 տարվա քաղաքացի, իրավունք չուներ իր թեկնածությունը դնել որպես հանրապետության նախագահի) տեղի ունեցան նախագահական նույնպես (գուցե եւ ավելի) խայտառակ ընտրություններ: Դրան հաջորդեցին տխրահռչակ 2003-ը եւ 2008-ը իսկ հիմա Դոդի Գագոյի, բոզի երդումը: Տեղին է իշխանություններին զգուշացնել, որ մի թքեք մարդկանց հոգու մեջ, ժողովուրդը այդ բանը երբեք չի մոռանում ու չի ներում: Ապացույցը՝ հանրության այսօրվա բարոյահոգեբանական վիճակն է:Սակայն՝ ասողին լսող է պետք…… Ցավոք, Երրորդ Հանրապետության այս տարիներին, մերօրյա վայմտավորականների անմիջական աջակցությամբ, իշխանավորներին հաջողվեց բարոյահոգեբանական մեթոդներով վերացնել մտավորականությունը մեզանում՝ դրանով իսկ կոտրեցին ժողովրդի միասնական կամքը: Ունենալով գրողների, լրագրողների, թատերական գործիչների, ճարտարապետների, նկարիչների, կոմպոզիտորների եւ այլ միություններ, Ազգային ակադեմիա, բազմաթիվ համալսարանական կոլեկտիվներ եւ այլն, եւ այլն, դրանցից եւ ոչ մեկը հանդես չի գալիս այսօրվա ճգնաժամային (ես կասեի՝ հայ ժողովրդի համար ճակատագրական) պահի վերլուծությամբ եւ հայտարարությամբ: Նույնիսկ այն բանից հետո, երբ իրենց չափն ու սահմանը կորցրած իշխանությունները՝ իրականության հետ չհաշտվող տասնյակ հազարավոր հայորդիներին պիտակավորում են որպես թմրամոլներ: Որտե՞ղ են այդ միությունների նախագահները, ակադեմիկոսներն ու համալսարանի ռեկտորները, պրոֆեսորները… Ինչո՞ւ եք լռում՝ մի՞թե Ձեր մի կտոր հացը չկորցնելու համար: Այդ դեպքում ինչպե՞ս եք դուք նայում Ձեր զավակների աչքերին: Մի՞թե դուք չեք տեսնում, որ ժողովրդի մի զգալի հատվածի ատելությունը ներկա իշխանությունների նկատմամբ այնքան մեծ է, որ այն, չունենալով այլ ընտրանք, իր ձայնը տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հուսալով, որ գուցե մի բան կլինի:Իսկ մի այլ, նույնպես, զգալի մասը բոլոր ընտրությունների ժամանակ պատրաստ է իր ձայնը տալ թեկուզ վատագույնին, միայն թե պահպանի իր իշխանական կամ իշխանության կողմից երաշխավորված կերակրատաշտը:Եվ այդ ամենի հիմք դնողը ՀՀ առաջին խարդախ նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանն՝ է:

  3. Ara Kirakosyan says:

    Շատ վատ է, որ կոմենտները հեռացվում են ձեր կողմից

  4. Ara Kirakosyan says:

    “Ծեր աղվեսը” համարում եք վորավորանք?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031