Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր- Պետրոսյանն՝ իր «մեղքերի» մասին. «Ինձ ասել են է՛լ հրեա-մասոն, էլ ազգի դավաճան, էլ թուրքամետ, էլ նույնիսկ թուրք»

Մարտ 01,2015 16:52

Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Հայոց Ցեղասպանության հռչակագրին:

Նա ասաց, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի, բացառապես պետական շահերից բխող իրատեսական քաղաքականություն:

Ժամանակին սա գնահատել են Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը: 1998-ից հետո ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները կնքվեցին: Հետո եղավ ավելի ահավոր ձախողում: ԼՂՀ-ն դուրս մղվեց կարգավորման գործընթացից եւ արցախահայության խնդիրը վերածվեց տարածքային ամբողջականության խնդրի:

Ըստ նրա,Հռչակագիրը առնվազն լուրջ խնդիրներ կառաջացնի արտաքին հարաբերութուններում՝ հայ-թուրքական հարաբերությունների առումով: Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային երկրների համակրանքը, այլեւ կկորցնի բարեկամ պետությունների վստահությունը:

Նա հայտարարեց, որ այս 15 տարիների ընթացքում արդեն իմունիտետ է ձեռք բերել իրեն ուղղված քննադատությունների նկատմամբ. «Նա հայտարարեց՝ ինձ ասել են էլ կոսմոպոլիտ, էլ հրեա-մասոն, էլ ազգի դավաճան,էլ թուրքամետ,թուրքասեր, էլ նույնիսկ թուրք: Այս բոլոր օրհնությունները, որոնց համար շնորհակալ եմ, ստացել եմ այն մեղքերի համար՝ որ տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրման մասին, որ դա եղել է ի հեճուկս ինձ: Բա սրանից լավ ազգի դավաճա՞ն, որ համաձայնել եմ կնքել 94-ի զինադադարի պայմանագիրը, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսել եմ միայն բանակցային, խաղաղ փոխզիջումների միջոցով, որ պնդել եւ պնդում եմ, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանը տնտեսական զարգացման եւ անվտանգ գոյության հեռանկար չունի: Այսօր էլ Ցեղասպանության հռչակագիրը քննադատելով՝ չուզողություն եմ անում եւ խափանում եմ Ծովից Ծով Հայաստանի համար համարյա թե կպած գործը»:

Նա խոստովանեց իր ամենաահավոր մեղքը. «Փառք Աստծո, քննադատներիս երեւակայությունը առայժմ չի բավականացրել՝ ինձ մեղադրելու նաեւ Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար: Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվին ես այնքան էլ ծնված չեմ եղել: Չնայած եթե շատ ցանկանան, ծննդականս էլ կկեղծեն, եւ ԱԺ հատուկ օրենքով կհաստատեն այդ կեղծիքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Հակոբյանի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչքան կարճ է մարդկային հիշողությունը և ինչքան անորոշ- ամոթը: Երբ պիտի մերոնք սովորեն ներողություն խնդրել, որ ապացուցեն, որ մարդ են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031