«Քանի դեռ իշխանությունը բռնազավթված է, Մարտի 1-ը չենք կարող ակնկալել, որ կբացահայտվի: Իշխանությունը պետք է ձեւավորվի ազատ, արդար ընտրությունների միջոցով: Կեղծում են ընտրությունները, հետո խոսում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այստեղ հավաքվել ենք ասելու, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Մենք չենք կարող համակերպվել այս ամենի հետ: Մենք պետք է պայքարենք»,- Ազատության հրապարակում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հաղթելու են. «Մեր Աստվածն ազատությունն է, իրենցը՝ փողը, դրանց ապրելու ձեւը քծնանքն է, մերը՝ բաց ճակատով քայլելը: Սրանք միայն իրենց լավ ապրել են ուզում, մենք՝ բոլորի լավ ապրելն ենք ուզում: Մենք ուժեղ ենք, որովհետեւ ազատ ենք, սիրում ենք մեր երկիրը, պայքարում ենք այդ երկրի ազատության համար: Մենք հաղթելու ենք, ժողովո՛ւրդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի:
Կարդացեք նաև