Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Հայտնի կենդանու համառությամբ՝ իշխանություններն ուզում են կոծկեն, փակեն Մարտի 1-ի գործը» (Ֆոտոշարք)

Մարտ 01,2015 15:58

Մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն այսօր ՀԱԿ-ի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում պատմեց, որ այս 7 տարվա ընթացքում փոխվել է դատախազը, եկել է նոր դատախազ, դիմել են նրան. «Ասացինք՝ պարոն Կոստանյան, բացահայտելո՞ւ եք այդ գործը, թե՞ ոչ: Նա մեզ տղամարդավարի խոսք տվեց՝ սայլը տեղից կշարժվի: Ճանապարհային քարտեզ բացեց եւ բացատրեց, որ մինչեւ հիմա գործերը 1 քննիչի ձեռքում էին, հիմա առանձնացրել են գործերը, թե ով որ զենքից է զոհվել: Ասեց՝ սայլը տեղից կշարժվի, անցավ մի քանի օր, ինձ հրավիրեցին ՀՔԾ: Տեսա ի՞նչ նոր քննիչ, անծանոթ: Հարց տվեցի՝ բա մինչեւ այդ արդեն երկու քննիչ կային, ի՞նչ եղան, ասաց, որ հիմա գործերն իր ձեռքում է, նրանք էլ չեն աշխատում: Ասաց, որ արձանագրությունները իմ ձեռքի տակ են: Այդպես, ինձ հարցրեց՝ ո՞ր թվի ծնված ես, ո՞ր ամսին ես ծնվել, քանի՞ տարեկան ես, տղադ ո՞ր թվին է, ո՞ւր է գնացել, ո՞ր ժամին: Ես հասկացա, որ ուղղակի ժամանակ են ձգձգում: Այսպես կարող է նոր քննիչ փոխվի ու այսպես շարունակ»:скачанные файлы (18)

Նա վստահեցրեց, որ մի որոշ ժամանակ անց նորից գնալու է ու հարցնի Կոստանյանին՝ թե ի՞նչ եղավ Ձեր տղամարդավարի խոստման հետ: Նա հայտարարեց, որ ոչ մի հույս չունեն, որ կբացահայտվի որեւէ բան, մինչեւ չլինի իշխանափոխություն»:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ հայտնի կենդանու համառությամբ՝ իշխանություններն ուզում են կոծկեն, փակեն Մարտի 1-ի գործը:скачанные файлы (20)

Նա մեջբերեց տարբեր պաշտոնյաների խոսքերը՝ Մարտի 1-ի գործով. «Աղվան Հովսեփյանն ասում է՝ բոլոր բացահայտումներն իրականացված են Մարտի 1-ի գործով: Իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ՝ տուժողների կողմից: Քննչականից Վահագն Հարությունյանն ասում է՝ Մարտի 1-ի գործով, ես կարծում եմ, նախաքննությունն էլ կշարունակվի պատշաճ ձեւով, քննությունը նորմալ է ընթացել: Քննչականի պատասխանատուն ասում է, որ կատարվել է լիարժեք, բազմակողմանի քննություն: Իրենք ոչ միայն խաբում են, ձեռ են առնում ամբողջ աշխարհին: 7 տարի է՝ երկու հարցի պատասխան ենք սպասում՝ ինչպիսի՞ պատժամիջոցներ են իշխանությունները կիրառել՝ անհամաչափ ուժի նկատմամբ: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, որ Մարտի 1-ից տուժածների հարազատները ստանան համարժեք փոխհատուցում: Իշխանությունները երբեք չեն արձագանքվել այս հարցերին՝ ապացուցելով, որ իրենք են պատասխանատու դրա համար: Դատախազն ասաց՝ տղամարդու խոսք եմ տալիս, կզգաք այդ փոփոխությունը: 4 ամիս է անցել, ո՞րն է այդ փոփոխությունը, թե՞ դա սուտ էր, բլեֆ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031