Նա գյուղում տուն է գնել
Խաղարար նախաձեռնությունների հարավկովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը 2014թ. նոյեմբերի 2-ից հիմնական բնակություն է հաստատել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում: Նա գյուղի բնակիչներից մեկից տուն է գնել, առքուվաճառքի գործարքը նոր է ձեւակերպվել: Գ. Վանյանը մեզ ասաց, որ սահմանամերձ գյուղում բնակություն է հաստատել,քանի որ այն հակամարտության գոտի է: Վանյանը հավելեց , որ Ն. Ծաղկավանում կգործի Խաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի գրասենյակը,«Թեքալի» ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ