Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան.«Մարտի 1-ի թիվ մեկ մեղավորն ու ճարտարապետը՝ Քոչարյանը պետք է կանգնի դատարանի առաջ»

Մարտ 01,2015 15:32

«Մարտի 1-ը՝ իր հիմնական դրվագներով, հասարակության համար բացահայտված է: Բայց առայժմ իշխանությունները չունեն այն քաղաքական կամքը, որպեսզի այդ բացահայտմանը տան պաշտոնական բնույթ»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

image_1

Նրա խոսքերով՝ «Մարտի 1-ի թիվ մեկ մեղավորը եւ գլխավոր ճարտարապետը  Ռոբերտ Քոչարյանն է, որը բանակն օգտագործեց՝ ներքին հարցերը լուծելու համար: Սա է Մարտի 1-ի  ոճրագործության մեխը եւ թիվ մեկ պատասխանատուն նա է: Հասարակության համար գրեթե հիմնական բոլոր դրվագները ավելի քան պարզ են: Աղվան Հովսեփյանը համարում է, որ բացահայտումը տեղի է ունեցել, բայց բավարարվում է ընդամենը այնքանով, ինչքանով որ պաշտոնապես հայտարարվել է: Մարտի 1-ը այսօր կանգնած է մեր հասարակության եւ ապագայի միջեւ, եւ մենք, մեր հասարակությունը պետք է կարողանա հասնել նրան, որ այն բացահայտումները, ինչ մենք բոլորս գիտենք, ստանան պաշտոնական ընթացք, եւ  թիվ մեկ մեղավորն ու ճարտարապետը կանգնի դատարանի առաջ»:

Marti 1

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031