Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի 10 հազար դրամի համար ծեծում էին «Առավոտի» լրագրողին (ձայնագրություն, տեսանյութ)

Մարտ 01,2015 14:19

Այս պահին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան եւ պահեստների մոտ մի հոծ բազմություն է հավաքված: Ինչպես պարզեցինք, Սամվել Ալեքսանյանը որոշել էր բնակիչների գարնան առաջին օրվա առթիվ 10 հազարական դրամ բաժանել: Արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել եւ իրար կոտորում էին՝ ստանալու պատգամավոր գործարարի փողը:

Երբ մենք փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու են այդքան մարդ հավաքվել, ինչ են ուզում,եւ տարածքում տեսանկարահանում իրականացնել, մի խումբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա, սկսեցին քաշքշել թեւերից ու հարվածել: Մեզ մի կերպ հաջողվեց անջատել տեսախցիկը եւ միայն ձայնագրել կատարվածը:скачанные файлы (8) скачанные файлы (9)

Մի մեծահասակ մարդ սկսեց բղավել, որ տեսախցիկս կոտրելու է. «Գնա պառլամենտում ասա, որ ժողովուրդն այս վիճակի մեջ ա, խի՞ ես նկարում»:

Երբ փորձեցինք բացատրել, որ մեր աշխատանքն ենք կատարում, նա սկսեց հրմշտել. «Կջարդեմ ապարատդ, քո գործը ստեղ մի՛ արա»:

Մի խումբ կանայք էլ վրա տվեցին, թե «Ինչի՞ ես նկարում, լավ օրի՞ց ենք եկել ստեղ, չէ: Հազիվ մի բարի մարդ մի բարի գործ է անում, պարոն Ալեքսանյանը փող է  բաժանում, եկել ես վայի՞ս ըլնես, գնա ստուց, քանի չենք տփել, լարել: Ջնջի՛ նկարներդ, շուտ արա»:скачанные файлы (10)

Մենք բացատրեցինք, որ տարածքում հարյուրից ավելի մարդ է հավաքված, իսկ այդքան մարդ հավաքվելու դեպքում պետք է ունենան քաղաքապետարանի թույլտվությունը: Կանայք, իմանալով օրենքի պահանջը սկսեցին մեկը մյուսին ստիպել, որ «դու գնա տուն, ես կստանամ փողը, թող ստեղ շատ մարդ չերեւա: Ցվրվեք գնացեք ձեր տները»:

Հավաքվածներից մեկի խոսքերով՝ «Լավ էլ հասկանում եք ինչի ենք եկել, ինչի՞ եք նկարում: Ստեղ մի նկարեք, ով ա ձեզ իրավունք տվել գաք ստեղ նկարեք»:

Մի կին էլ բացատրեց, որ ոչ մի արտառոց բան չկա տարածքում. «Ալեքսանյան եւ ընտանիք բարեգործական հիմնադրամից օրական երեք հատ լավաշ են մարդկանց բաժանում հոկտեմբեր ամսվանից: Այդ մարդիկ թեքվել են էս կողմի վրա, որ գումար ստանան: Մեկը իրա բարեկամին ա բերում, մեկը՝ հարեւանին, շատանում են»:

Մեզ հաջողվեց մի կերպ մազապուրծ փախչել տարածքից միայն այն բանից հետո, երբ ասացինք, որ Սամվել Ալեքսանյանին ճանաչում ենք, ԱԺ-ում հաճախ հանդիպում ենք եւ բոլորի լուսանկարները մեկ-մեկ ցույց ենք տալու, որպեսզի այլեւս լրագրողին ծեծել ցանկացողներին ոչ մի կոպեկ չտա: Մարդիկ նոր հանդարտվեցին եւ որոշեցին «թույլ տալ» տարածքից հեռանալ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Միտինգից շեղման ձև; եթե ժողովուրդն ամեն օր միտինգ անի, Ս.Ս.-ն ամեն օր 10000-ական կվճարի՞; առաջարկում եմ այս ձևը գործնականում կիրառել․․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031