Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերներ

Մարտ 01,2015 13:44

Մի կտոր երկինք,

Կապույտ ու ճաճանչ,

Աստղեր` վառ, հակինթ,

Բարդիներ կանաչ:

Գորտի կռկռոց,

Շների ոռնոց,

Հորիզոն  պուրպուր,

Լույսեր կաթնաթույր:

Երկար ճանապարհ,

Թարմ զեփյուռ ու զով

Եվ մի սիրահար

Տամուկ մտքերով…

 ԱՆՋԱՏՈՒՄ

Բոլոր ուղիները,

Ճանապարհները,

Փողոցները լայն,

Կածանները նեղ,

Ճամփեքը երկար,

Շավիղները կարճ,

Արահետները լերկ

Քանդվեցին, փակվեցին:

Բորբոք հույզերս,

Տվայտանքներս,

Ապրումներս վառ,

Տենչանքներս լուռ,

Հույսերս  վերջին

Ձյունեցին, սառեցին…

 

ԵՐԱԶԱՆՔ

Իմ սիրտը խև

Քանց դողացող

Աշնան տերև`

Գետնին ընկավ

Փետուրի պես:

Պաղեց, քամվեց,

Ու թառամեց

Ծաղկի նման:

Քամին եկավ,

Սրբեց, տարավ:

Ձյունը շուքով

Ծածկեց նրան:

Գարունը գա,

Նա կարթնանա,

Նախկին տեսքով`

Սիրտ կդառնա…

 

ՈԻՌԵՆԻ

 

Ես կուզեի,

Որ լինեիր

Դու ուռենի`

Կանաչ թփով,

Դալար շիվով,

Խիտ սաղարթով:

Ստվերիդ տակ,

Աննպատակ

Ես նստեի,

Երազեի

Ապագայի

Ու ներկայի,

Նաև անցած

Ու մոռացված

Կյանքիս մասին…

 

Սիմակ Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031