Դա այն իրավիճակն է, երբ սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտման համար մրցավարը ֆուտբոլիստին հեռացնում է խաղադաշտից, 11 մետրանոց նշանակում, դրան գումարած՝ ֆուտբոլիստն ավտոմատ կերպով զրկվում մրցաշարի հաջորդ խաղում իր թիմի կազմում հանդես գալու իրավունքից:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IBAF) Բելֆասթում կայացած ժողովում համարել է, որ դա շատ խիստ պատիժ է եւ համաձայնել, որպեսզի վերջին բաղադրիչը՝ որակազրկումը վերացվի: Սակայն վերջնական որոշում կայացվելու է ՖԻՖԱ-ի գործկոմի՝ մարտ ամսին կայանալիք նիստում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ