Մարտի 5-ից 7-ը Մինսկում կայանալու է ազատ ըմբշամարտի «Գրան պրի» մրցաշարերի շարքին դասվող Ալեքսանդր Մեդվեդի մրցանակների 45-րդ խաղարկությունը:
Հայաստանի ազգային հավաքականը, հիմնականում 1-ին եւ 2-րդ համարները, գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ փետրվարի 24-ից Բելառուսի մայրաքաղաքում են, որտեղ «Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում մասնակցում են 12 երկրների ընտրանիների համատեղ ուսումնամարզական հավաքին: Գլխավոր մարզիչը Բելառուս տարել է ինը ըմբիշի, սակայն մրցագորգ մտնելու են վեցը՝ Արտակ Հովհաննիսյանը, Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ գերծանր քաշային, 24-ամյա Լեւան Բերիանիձեն, որի համար սա առաջին մրցելույթն է լինելու Հայաստանի դրոշի ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արայիկ Բաղդադյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև