Վանաձորում տեղական ինքնակառավարմանը բնակիչների ներգավվածության ցածր մակարդակի պատճառներից մեկն այն է, որ բնակիչներին կատարվող տեղակցվածությունը` պարտադիր, օրենքով նախատեսված կարգով չի կատարվում պատշաճ մակարդակով :
Երեկ Վանաձորի Ինֆոտանը կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ այս խնդրի մասին կարևոր համարեց խոսել «Վերականգնենք բնակիչների իրազեկված լինելու իրավունքը» ծրագրի ղեկավար Անդրանիկ Սերգոյանը:
«Նշած խնդրի մասին միայն խոսելը շատ քիչ է:Անհրաժեշտ է կատարել խնդրի լուծմանը նպաստող և դրան բերող գործողություններ: Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը առաջնային և կարևոր խնդիրներից մեկն է մեր համայնքում, իսկ տեղական ինքնակառավարմանը բնակիչների ներգրավվածությունն ապահովող կարևոր գործոններից մեկը` նրանց տեղեկացված լինելն է»-, իր խոսքում մեջբերեց ծրագրի ղեկավարը: Ասուլիսի բանախոսը անդրադարձավ նաև այն գործողություններին, որոնք կատարվելու են ծրագրի ամբողջ ընթացքում, դրանք են` Վանաձորի ավագանու անդամների, բնակիչների հետ հարցազրույցներ, ցուցատախտակների և ավագանու նստավայրի մոնիթորինգ, ինչպես նաև կարևորեց այս և նման գործընթացներում ԶԼՄ-ների և համայնքապետարանի հետ համագործակցությունը: Իսկ ծրագրի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվելու է զեկույց, որը ներկայացվելու է ինչպես համայնքի ղեկավարին և ավագանուն, այնպես էլ տարածքային կառավարման նախարարությանը:
Կարդացեք նաև
Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ