Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Մոնակոյին» պարտվելուց հետո Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը միջոցառումներ է իրականացնում:
The Telegraph-ի տեղեկություններով, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ամռանը 50 մլն. ֆունտ (68,8 միլիոն եվրո) պայմանավորված գումրի սահմաններում քարտ-բլանշ է տրվել: Այս շռայլությունը հնարավոր է եղել վերջին կես տարում ակումբի՝ 138,8 մլն. ֆունտ շահույթի շնորհիվ: Զինակգործներին լավ եկամուտ են բերել Puman-ն եւ Emirates-ը: Նախապատվությունը տրվելու է դարպասապահ, կենտրոնական պաշտպան եւ միջին գծի խաղացող ձեռք բերելուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ reuters-ի