Իսրայելի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մասնակիցներին այսօր հանգստի հնարավորություն էր ընձեռվել: Իսկ նախորդ օրը կայացած չորրորդ տուրից հետո միայն ուկրաինացի Անտոն Կորոբովն է 100 տոկոսանոց արդյունք ցույց տվել եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն նրա դիրքերն այնքան էլ ամուր չեն:
Կորոբովից ընդամենը կես քայլ են ետ մնում չորս գրոսմայստերներ: Նրանց թվում է Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը: Մեր եւս երեք շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը, վաստակել է 3,0-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև