Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. Հայկական կողմը ունի երկու կորուստ

Փետրվար 28,2015 22:13

ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերիո ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված ԱրտակՍեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Պատերազմը վաղուց է սկսվել,մեր ազգի մեջ կա ինչ որ մեկը որ տեղեկացնի Սերժին որ մեր երիտասարդ սերունդը զոհվում է առանց մեղադրանքի ,միայն քաձավարի կարող են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա ինչպես Մարտի 1-ին կամ ել Բերձորում,ել ում եք սպասում այ Սասունցի Դավիդներ, թե մտածում եք որ թուրքը զինված է կարող է պատասխան տա իսկ Ժիրայր Սեֆիլյանի ավտոերթը անզեն է կարելի է ջառդել: Ամեն մի զինվոր կորցնելուց մեզ պետք է 20 տարի սպասել որ նրա տեղը փոխարինի մեկ ուրիշը:Ցավոք, Երրորդ Հանրապետության այս տարիներին, մերօրյա վայմտավորականների անմիջական աջակցությամբ, իշխանավորներին հաջողվեց բարոյահոգեբանական մեթոդներով վերացնել մտավորականությունը մեզանում՝ դրանով իսկ կոտրեցին ժողովրդի միասնական կամքը:Բոլորին գղթեցիք Հայաստանից, երեվի մեկ միլիոն ել չի մնացել:Այժն որոշել եք կոտորել մեր սերունդը սահմանի վրա:Լկտիավարի պարծենոմ եք թե հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր:Բայց որ մի Հային է հետաքրքիր թե քանի թուրք է սատկում,բայց մեր մեկ զինվորը մեզ համար ցավալի է:Եթե մոտ օրերում չկատարեք ճիշտ որոշում մենք կհասնենք մեր զինվորին, նրանք կիջնեն երկրորդ գիծ իսկ մենք կհսկենք մեր սահմանները եվ այն ժամանակ կտեսնեք թե ինչ է նշանակում զինվոր կորցնելը:
    Հայաստանի Պետությունների Կուսակցություն (ՀՊԿ)

  2. Աբրահամյան Վ. Գ. says:

    Ամոթ է: Օրը ցերեկով հարձակվում են մեր դիրքերի վրա և մենք ունենում ենք զոհեր: Քանի որ դեպքերը հաճախակի կրկնվում են ու մենք տալիս ենք ցավալի շատ զոհեր, ապա պետք է մտածել ու մշակել համապատասխան ռազմավարություններ, որպեսզի հակառակորդին հասցվի ասիմետրիկ պատասխան: Պետք է դիրքերը հագեցնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, որը հնարավորություն կտա կանխարգելել նման դեպքրը: Չի կարելի չմտածել այդ ուղղությամբ ու չձռնարկել համարժեք միջոցներ: Նրանք պետք է վախենան ու համոզված լինեն, որ արժանի պատասխան են ստանալու: ՊՆ պետք է համապատասխան ծրագիր մշակի, իսկ մեր ժաղովուրդն էլ կսատարի նման ծրագրերի իրականացմանը, քանի որ զոհվում են մեր երեխաները և պատվազուրկ ենք դառնում բոլորս միասին, ամբողջ ազգով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728