«Օրինաց երկիր» կուսակցությունը դատապարտում է ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և ցավակցություն հայտնում քաղաքական գործչի հարազատներին և բարեկամներին: Միևնույն ժամանակ ՕԵԿ-ը հույս է հայտնում, որ ռուսական իրավապահ մարմինները հնարավորինս սեղմ ժամկետներում կբացահայտեն և օրենքի ամբողջ խստությամբ կպատժեն այս անմարդկային հանցագործության պատասխանատուներին և կատարողներին:
ՕԵԿ մամուլի ծառայություն
————–
Բորիս Նեմցով` իսկական հայրենասեր և իր գործի նվիրյալ: Մարդ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարեց Ռուսաստանի ժողովրդավարացման, ազատ և անվտանգ Ռուսաստան կառուցելու համար:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ցավակցում է Բորիս Նեմցովի ընտանիքի անդամներին, մտերիմներին և ընկերներին:
Մենք խստորեն դատապարտում ենք ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:
Կարդացեք նաև
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
ո՞ւմ է նպաստում ոճիրը…
վստահաբար ոչ Ռուսաստանի իշխանության, հաստատ
ջոկո՞ւմ եք…