Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. ՄԱԿ-ի որեւէ կառույց չպետք է տեղափոխել երկիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը

Փետրվար 28,2015 16:28

Լարիսա Ալավերդյանը միանում է «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության» դաշինքի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակին

«Վերջերս հաստատվեց, որ Թուրքիան ոչ թե ուղղակի վատ հարաբերություններ ունի այս կամ այն երկրների հետ, այլ նաեւ սատարում է Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորմանը»,- փետրվարի 28-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության» դաշինքի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակին՝ տիկին Ալավերդյանն ասաց, որ պետք է հիշել՝ քաղաքակրթական տարբեր բախումներում հայությունը հայտնվել է այդ ճակատի առաջին գծում. «Մենք պատասխանատվության զգացում պետք է ունենանք ոչ միայն հայությանը փրկելու կամ զարգացնելու համար, այլ նաեւ մնացյալ ազգերի համար, որոնք շարունակում են գտնվել ցեղասպանության վտանգի ներքո: Հիշենք՝ վերջերս, երբ Թուրքիան ցանկանում էր ոտնձգություններ կատարել Արցախի նկատմամբ, այսինքն՝ ընդգրկվեր Մինսկի խմբում, նա ոչ միայն չստացավ հստակ համաձայնություն, այլ ուղղակի եւս մեկ անգամ նշվեց, որ Թուրքիան զորակցելով Ադրբեջանին, չի կարող լինել այդպիսինը»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հասարակությունը ավելի ճշմարիտ ճանապարհի վրա է հայտնվել, նա համարում է, որ հանրությունը պետք է զորակցի, որ այդ շարժումը ավարտի հստակ նվաճումով, այն է ՄԱԿ-ի որեւէ կառույց չտեղափոխել երկիր, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը. «Մենք պետք է ասենք, որ այլեւս չենք կարող թույլ տալ լինի դա ՄԱԿ-ը կամ մեկ այլ ատյան շարժվի զուտ փողային կամ այլ հարմարություններով: Ես միանում եմ գրածին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728