Կարտադրվեն բանվորական ձեռնոցներ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փետրվարի 24-ին կայացած մարզխորհրդի նիստի իր ելույթում հայտնեց, որ սահմանամերձ համայնքներին տրված հարկային արտոնությունները հետաքրքրություն են առաջացրել: Կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարել, ռուսաստանաբնակ հայ գործարարներից մեկը խոստացել է Բերդի տարածաշրջանում 2 տարում երկու հազար աշխատատեղ ստեղծել:
Ձեռնարկությունը կոչվելու է «Տավուշ-տեքստիլ»: Մարզպետը հայտնեց, որ դրա համար մարզպետարանը տվել է իր համաձայնությունը: Արդեն սկսվել է փաստաթղթերի պատրաստումը, կատարվում են շինարարական աշխատանքներ:
Մեր տեղեկություններով` «Տավուշ-տեքստիլ» ընկերությունում ձեռնոցներ են արտադրվելու, որոնք արտահանվելու են: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 4 վայրերում ստեղծվելու են արտադրամասեր,ձեռնարկության հիմնադիրը ծագումով Արծվաբերդից Սուրեն Երիցյանն է, ով Ռուսաստանում տեքստիլ գործարաններ ունի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ