Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը թվարկել է ռուս ընդդիմադիր գործիր Բորիս Նեմցովի սպանության հիմնական վարկածները, որոնք դիտարկվում են նախաքննական մարմնի կողմից: Depo.ua կայքի տեղեկացմամբ՝ սպանության հետեւում կարող են կանգնած լինեն ծայրահեղ իսլամիստները: «Նեմցովը սպառնալիքներ էր ստանում կապված Փարիզում «Charlie Hebdo» ամսագրի խմբագրության լրագրողների գնդակահարության հետ կապված դիրքորոշման համար»:
Նախաքննական մարմինը նաեւ ենթադրում է, որպես սպանության նպատակ կարող է լինել Ռուսաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացումը: «Նեմցովի կերպարը կարող էր դառնալ մի յուրօրինակ սրբազան զոհաբերություն նրանց համար, որոնք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար չեն կանգնում որեւէ միջոցի առջեւ»,- նշել է Մարկինը:
Բացի վերոնշյալ վարկածներից՝ քննչական կոմիտեն չի բացառում, որ սպանությունը կարող է կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների, ինչպես նաեւ Նեմցովի առեւտրային գործունեության կամ անձնական ինչ-որ խնդիրների հետ:
Մարկինը նշել է, որ չնայած նրան, որ սպանությունը մի քանի ժամ առաջ է եղել, նախաքննությանը հաջողվել է զգալի արդյունքներ գրանցել այս փուլում: Նա ասել է, որ բացի Նեմցովի ուղեկցուհուց, որը նրա կողքն է եղել սպանության պահին, հարցաքննվել են մի քանի այլ վկաներ. «Մասնագետները աշխատում են հանցագործությունից առաջ եւ հետո այդ տարածքից կատարված բոլոր հեռախոսային խոսակցությունների վերծանմամբ»:
Կարդացեք նաև
Բացի այդ քննիչները նայում են անվտանգության բոլոր տեսախցիկների ձայնագրությունները. «Կրակոցը, հավանաբար, արձակվել է «Մակարով» տեսակի ատրճանակից: Դեպքի վայրի զննության ժամանակ գտնվել է 9 միլիմետրանոց տրամաչափի 6 փամփուշտ: Հատկանշական է, որ փամփշտակալում եղել են տարբեր արտադրողների պատրաստած փամփուշտներ», -ասել է Մարկինը եւ հավելել, որ հանցագործությունը կատարածները, հավանաբար, լավ տեղեկացված են եղել Նեմցովի կատարված հանցագործությունը երթուղուց, իսկ հանցագործությունը մանրամասնորեն պլանավորված է եղել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Ժիրինովսկու տան մետլախ խփողներն են խփել…