Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ի կառույցները Ստամբուլ տեղափոխելու նախաձեռնությունը թուրքական է»

Փետրվար 28,2015 15:59

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ ՄԱԿ-ի գրասենյակների՝ Թուրքիայում գտնվելու պարագայում՝ խախտվում է տարածաշրջանային աշխատանքի հեռանկարային հնարավորությունը

«Հայաստանի համար հարեւան Թուրքիայում ՄԱԿ-ի հետ աշխատելու նվազեցումը լրացուցիչ դժվարություններ պետք է ստեղծի»,- փետրվարի 28-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության» դաշինքի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված նամակին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա համոզմամբ՝ ՄԱԿ-ի կառույցները Ստամբուլ տեղափոխելու նախաձեռնությունը թուրքական է. «ՄԱԿ-ի պատասխանատուները, երեւի, հաճախ հաճույքով են համաձայնում այդ նախաձեռնությանը, գուցե նաեւ անձնական նկատառումներով: Բայց պետությունների ընդհանուր քաղաքականությունների թելադրանքով ՄԱԿ-ի կառույցները, ցավոք սրտի, ոչ միշտ են հարկավոր ուշադրությունը դարձնում ՄԱԿ-ի կողմից որդեգրած, եւ ՄԱԿ-ի համար թվում է՝ անքակտելի կարեւորություն ունեցող քաղաքական դրույթներին: Մենք տեսնում ենք լավագույն ձեւակերպումներ, բայց իրական կյանքում ոչ միշտ ենք տեսնում այդ ձեւակերպումների իրականացումը»:

Նա ներկաներին հիշեցրեց տարիներ առաջ Թուրքիայի հայտարարությունը՝ զրո խնդիր հարեւանների հետ. «Դա թակարդ էր այս կարգի գաղափարների համար, որ օգնեն Թուրքիային, որովհետեւ նա տարածաշրջանում խաղաղարար առաքելությամբ է հանդես գալիս: Այս պահին տարածաշրջանում չկա մի երկիր, որի հետ կոնֆլիկտային իրավիճակում չլինի Թուրքիան: Կարելի է ասել միայն Վրաստանն է, որի հետ ինքը լարված կոնֆլիկտային իրավիճակի մեջ չէ, բայց Վրաստանի ներսում նույնպես խնդիրներ կան. Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կյանքի վրա գերիշխանություն հաստատելու մասին մտավախություն կա: Բոլոր դեպքերում՝ ՄԱԿ-ի գրասենյակները, որոնք կոչված են տարածաշրջանային աշխատանքի, Թուրքիայում գտնվելու պարագայում՝ խախտվում է տարածաշրջանային աշխատանքի հեռանկարային հնարավորությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728