Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինի Խորհրդարանում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Փետրվար 28,2015 15:40

Փետրվարի 26-ին Բեռլինի Խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջոցառումով տրվեց Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Խորհրդարանի և Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից: Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Գերմանիայի Բունդեսթագի, Բեռլին, Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասերի Լանդթագերի պատգամավորներ, Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, Գերմանիայի հայ, հույն, ասորի, հրեա և ալևի համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Ելույթներ ունեցան Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Բեռլինի Խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր, «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն Յուլիուս Շյոպսը:

Հայտնի երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ու Կորյուն Ասատրյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Բաբաջանյանի, Մարչելոյի և Բախի ստեղծագործությունները:

 Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728