Այսօր Սոֆիայում ավարտվում է բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հայաստանցի 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը նախորդ օրը կայացած կիսաեզրափակչում առավելության է հասել ղազախ Ժակսուլյուկ Իլյասովի նկատմամբ եւ որոշիչ մարտում հաղթողի կոչման համար պայքարելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Էլվին Իսաեւի հետ, իսկ 49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը նախավերջին մարտում համառ պայքարում զիջել է ուզբեկ Աբդուլա Կուչկարովին ու բավարարվել բրոնզե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sportworld.am-ի
Կարդացեք նաև